Հայտնի դարձավ Հայաստանի կանանց բասկետբոլի առաջնության երրորդ մրցանակակիրը: Այդ պատվին հավակնում էին << Հատիս >> և << Էրեբունի >> թիմերը: Նշանակալի առավելությամբ հաղթեց << Հատիսը >> / 64 : 44 / և գրավեց երրորդ պատվավոր տեղը:
Հիշեցնենք, որ առաջնությունում չեմպիոնության համար, Երևանի << Միկա >> մարզահամալիրում, ապրիլի 23 –ին միմյանց հետ կմրցեն << Լես Ֆոքսես >> և << Երևան Բասկետ >> թիմերը: